Հայաստանը չի խոչընդոտում ՀԱՊԿ որոշումների կայացմանը․ Թասմաղամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղյակ է պահում Հայաստանին կազմակերպությունում կայացվող որոշումների մասին, և պաշտոնական Երևանը չի խոչընդոտում դրանց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մենք տեղեկացնում ենք նրանց քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով», - նշել է նա։
Թասմաղամբետովը հույս է հայնտել, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։ «Հուսով ենք, որ որոշակի ժամանակ անց քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կկայացնի, և մենք միասին կշարժվենք առաջ»,- ասել է նա։
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ Պատճառը 2021-2023 թվականներին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ ՀԱՊԿ կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն է։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը