Ջոն Միրշայմերը նշել է Ուկրաինայի և Եվրամիության ապագայի հինգ սցենար
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Եվրախորհրդարանում դասախոսություն է կարդացել, որում բացահայտել է Ուկրաինայի և Եվրամիության ապագայի հինգ սցենար: Նրա կարծիքը մեջբերում է The European Conservative-ը։
1․ Ռուսաստանի մասնակի հաղթանակ ու հակամարտության սառեցում․
«Սա ամենահավանական սցենարն է․ Մոսկվայի տգեղ հաղթանակն է, որը համախմբում է Ուկրաինայի տարածքի 20-40 տոկոսը, մինչդեռ երկրի մնացած մասը դառնում է չկայացած պետություն, որը կախված է Եվրոպայից»:
2․ Պրագմատիկ բանակցություններ․
3․ Տարածաշրջանային էսկալացիա․
Միրշայմերը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունը չի վերանա կրակի դադարեցմամբ: Նա թվարկել է ապագայում վեց հնարավոր թեժ կետեր՝ Արկտիկա, Բալթիկ ծով, Կալինինգրադ, Բելառուս, Մոլդովա և Սև ծով: «Եվրոպան կմնա վտանգավոր մայրցամաք», - հավելել է փորձագետը:
«Եվրոպայի անվտանգության կառուցվածքը կախված է ամերիկացի խաղաղապահից։ Բայց Միացյալ Նահանգներն արդեն ծավալվում է դեպի Ասիա, և Թրամփը շահագրգռված չէ Եվրոպան փրկելու հարցում։ Եթե Վաշինգտոնը հեռանա, ՆԱՏՕ-ն կփլուզվի»։
5․ Եվրոպայում քաղաքական կազմալուծում.
«Երբ պարտությունը գա, կսկսվի մեղադրանքների խաղը։ Եվրոպացիները կմեղադրեն միմյանց, և արդյունքում մայրցամաքը կդառնա էլ ավելի բաժանված, աղքատ և անապահով»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը