Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել
Թուրքիայի Իզմիր նահանգի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է նաև անտառային գոտում։ Դեռևս հայտնի չէ բռնկման պատճառը։ Հրդեհաշիջման մեջ ներգրավված է նաև օդուժը: Թեպետ քամին դժվարացնում է հրդեհի մարման աշխատանքը, արդեն հաջողվել է այն վերահսկողության տակ առնել։
Հրդեհներ են բռնկվել նաև օվկիանոսից այն կողմ: Ամերիկյան Յուտա և Կոլորադո նահանգների սահմանին մոլեգնող Սնայդեր անտառային հրդեհի մարման ընթացքում զոհվել է երեք հրշեջ, ևս երկուսը վիրավորվել է։
Կոլորադոյի նախանգապետ Ջարեդ Փոլիսը արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ թույլատրելով ազգային գվարդիային աջակցել հդեհաշիջմանը։ Կոլորադոյի նահանգապետի գրասենյակի հայտարարության համաձայն՝ հրդեհն արդեն այրել է մոտ 28 հազար ակր տարածք և դեռ շարունակում է մոլեգնել:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ