Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 10-ից 11-ը
Բացահայտվել է 165 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️49 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8 դեպք՝ խարդախության,
☑️6 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
☑️5 դեպք՝ խուլիգանության,
☑️4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ինքնասպանության հասցնելու,
☑️3 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Բացահայտվել է սպանության, ավազակության, կողոպուտի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության, ավազակության։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել