«Աստղիկ» ԲԿ-ում երեկ նորածին է մահացել. հարուցվել է քրեական գործ
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երեւանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն եւ հայտնել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երեւանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով նորածին երեխան մահացել է:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան