Ծառուկյանը ասել է, թե որ տարիքում կարող է ավարտել կարիերան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, թե երբ է նախատեսում ավարտել մարտիկի իր պրոֆեսիոնալ կարիերան։
«Ես 29 տարեկան եմ, և մոտավորապես յոթ տարի հետո ես պետք է ավարտեմ կարիերաս։ 36-37 տարեկանում։ Պիկը կլինի 31 տարեկանում։ 31-ից մինչև 34 տարեկանը, ինչպես նաև դրան հաջորդող երկու-երեք տարին դուրս կգամ իմ հին փորձի շնորհիվ, բայց առայժմ նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպես եմ ապրելու առանց սպորտի»,- ասել է Ծառուկյանը իր YouTube-յան ալիքում։
Նոյեմբերի 22-ին Կատարի Դոհա քաղաքում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարում Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Դեն Հուքերի դեմ։
Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի ապրիլին UFC 300 մրցաշարում, որտեղ հաղթել էր Չարլզ Օլիվեյրային մրցավարների առանձին որոշմամբ։ Նա ունի 22 հաղթանակ և երեք պարտություն։
Հուքերը վերջին մենամարտը անցկացրել է 2024 թվականի օգոստոսին UFC 305 մրցաշարում, հաղթելով Մատեուշ Գամրոտին մրցավարների առանձին որոշմամբ։ Նա ունի 24 հաղթանակ և 12 պարտություն։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան