Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 6-ից 7-ը
Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ խարդախության,
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման,
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման:
Բացահայտվել է համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ շորթման,
☑️1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան