Հրդեհը մեկուսացվել է. Վնասների մասով փորձաքննություն կնշանակվի. փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյան (տեսանյութ)
Հրդեհի բռնկման պատճառները այս պահին մենք չենք կարող ձեզ ասել, դա պետք է փորձաքննություն նշանակվի, փորձաքննության արդյունքում կպարզվի։ Այս մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ը, այսօր՝ նոյեմբերի 6–ին, Կոմիտասի պողոտայում «Երևան Սիթիի» շենքում հանրային սննդի կետում բռնկված խոշոր հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը։
«Վարկածներ կարող են լինել, բայց դա այսօր ներկայացնելու ենթակա չի։ Այս պահին հրդեհը մեկուսացված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հետհրդեհաշիջման հետ կապված»,–ասաց նա։
Ցուցուլյանը հավաստիացրեց, որ իրենց աշխտանքներն ավարտելուց հետո հարակից կառույցներում գտնվող օբյեկտները կարող են շարունակել իրենց բնականոն աշխատանքը։
«Հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։ Վնասների մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրությունը։
Տուժած քաղաքացիներ նախնական այս պահի դրությամբ չկան, բայց սա խիստ նախնական է։
Այս պահին չենք կարող ասել, թե ինչքան տարածք է այրվել, վնասվել. Չափագրումներ կիրականացնի փրկարար ծառայությունը կտեղեկացնի։ Այստեղ շատ կարևոր է որ հրդեհի տարածումն է կանխվել»,– ընդգծեց Փրկարար ծառայության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։
Այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում է նաև շտապօգնության մեքենա, որն առաջին օգնություն է ցուցաբերել երկու փրկարարի, որոնք ծխահարվել են։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան