Հրդեհի վայրից ոստիկանները մի քաղաքացու բերման ենթարկեցին
Քիչ առաջ Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթիի» շենքում բռնկված հրդեհի վայրից ոստիկանները բերման ենթարկեցին մի երիտասարդի, հաղորդում է NEWS.am-ը։ Քաղաքացիներից մեկը բացականչում էր, որ ինքն այդտեղի աշխատող է, բան չի արել, ինչի՞ են տանում։
«Մարդը մտել էր, որ փրկի մի բան, ինչի՞ եք տանում, արա»։
Ոստիկանները այս հարցադրումներին որեւէ կերպ չպատասխանեցին։
Նշենք, որ հրդեհը դեռ չի մարվել։ Շինության այդ հատվածում գտնվում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։ Մարդկանց տարհանել են այրվող շինությունից։
Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված այրվող շինության շրջակայքում։
Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել