Էնքան պարկեշտ մարդու տպավորություն էիք թողնում. սևազգեստ մայրը՝ Պապոյանին
Մեր հարցին լուծում տվեք, պարոն Պապոյան, այնքան պարկեշտ անձնավորության տպավորություն էիք թողնում, երբ Ազգային ժողովում էիք ու այս հարցը անընդհատ բարձրացնում էիք, դատախազին նույնիսկ հարցեր տվեցիք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, դիմելով կառավարության նիստին շտապող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ասաց սևազգեստ մայրերից մեկը։ Նշենք, որ նրանք արդեն տասնյակ տարիներ պահանջում են բացահայտել իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքները։
«Գիտե՞ք որ ամեն ինչ մնացել է Ազգային ժողովի պատերի ներսում»,–ասաց նա։
«Դատախազը մեզ հետ չի ուզում հանդիպել, որ տեսնենք՝ որ գործը ինչ ընթացքի մեջ է, որ մենք էլ այստեղ չկանգնենք, ոչ ձեզ անհանգստացնենք, ոչ մյուսներին, որովհետև զինվորական դատախազը ասում է՝ ես ոչինչ չունեմ ձեզ ասելու։ Իսկ դատախազուհին մեզ ուղարկում է զինվորական դատախազի մոտ»,– ասացին ծնողները։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան