Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 4-ից 5-ը
Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️43 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️14 դեպք՝ խարդախության,
☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️5 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
☑️4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման,
☑️2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ խարդախության, սպանության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար, 2 մարդ զոհվել է․ 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան