Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր՝ Արմեն Օվանեսովի կողմից գործադրած դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրները՝ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները, նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն/ Նախկին Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»/։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, որը նախաձեռնվել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից։
Հանձնաժողովի նիստը սկզբից կայացել է Ճամբարակի համայնքապետարանում։ Նիստին հրավիրվել են նաև Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ և Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։
Երկար քննարկումներից հետո, հաշվի առնելով Օվանեսովների ընտանիքում ստեղծված բարդագույն ու ծայրահեղ իրավիճակը, որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։
«Նախ նիստի մասնակիցները զրույցի հրավիրեցին ընտանիքի երեխաների մորը՝ Փառանձեմ Վաթյանին, ու բացատրեցին երեխաներին ժամանակավորապես խնամքի հաստատություն տեղափոխելու հրատապ ու անհրաժեշտ քայլի մասին։ Մայրը դրականորեն արձագանքեց ու տվեց իր համաձայնությունը, անգամ ցանկություն հայտնեց երեխաներին խնամքի հաստատություն ուղեկցել՝ նրանց կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով։
Այնուհետև զրույցի հրավիրվեցին երեխաները, որոնք ևս խնամքի հաստատություն տեղափոխվելու համար որևէ առարկություն չներկայացրին։ Այդ ամբողջ ընթացքում մենք կապի մեջ էինք «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ, ուշ երեկոյան էլ կազմակերպվեց երեխաների տեղափոխությունը»,-ներկայացրել է Մամիկոն Գալոյանը։
Նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում 1975 թվականին ծնված Արմեն Օվանեսովը խեղդամահ անելու միջոցով սպանել է իր երեքամյա որդուն՝ Տիգրան Օվանեսովին։ Դատարանի որոշմամբ Արմեն Օվանեսովը կալանավորվել է երկամսյա ժամկետով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել