Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից 31-ը
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ից 31-ը Հայաստանում բացահայտվել է 88 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️ 39 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️ 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️ 6 դեպք՝ խարդախության,
☑️ 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
☑️ 3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործունեության,
☑️ 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել է նաև ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սպանության նախապատրաստման, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️ 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․
9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱ...
Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար