ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամի շրջանանկերում
ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամի շրջանանկերում: Ծավալի իմաստով երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը տեղեկացրեց՝ ամենօրյա ռեժիմով աշխատում են ԼՂ-ից տեղահանվածների հետ՝ փորձելով լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելիս, ապա ներկայացրեց վիճակագրություն:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ որոշ փոփոխություններ են արվում ծրագրին դիմելու գործընթացը դյուրացնելու նպատակով: Ըստ այդմ՝ այսուհետ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակ կսահմանվի 1՝ նախկինում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱ...
Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար