ՀԷՑ-ի առաջարկած սակագնի հաշվարկի վերանայումը, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում ընդամենը 0.2 դրամով
Պարզվում է՝ ՀԷՑ-ի առաջարկած սակագնի հաշվարկի վերանայումը, որի մասին ամպագոռգոռ հայտարարում էին «Մեր ձևով» շարժման առաջնորդները, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից՝ ընդամենը 0.2 դրամով՝ 1 կՎտժ-ի համար 20 լումայով, այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ըստ նրա՝ այս թիվը վերցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունից և արված է մասնագիտական հաշվարկների վրա:
«Եթե տոկոսային նայենք, ապա սակագնի նվազումը բոլոր սպառողների հաշվարկով կկազմեր ընդամենը 0.5-0.6%:
Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ «տիեզերական» օգուտ էր տալու այս փոփոխությունը մեր ժողովրդին, ասեմ, որ միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիքի ամսական ծախսը կնվազեր ...40-ից 50 դրամով: Այո, չեք սխալվում՝ քառասունից հիսուն դրամով:
Լավ, միգուցե կասեք՝ ամսական 40-50 դրամն էլ է մեծ բան, ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունել առաջարկը:
Բանն այն է, որ, ըստ ՀԾԿՀ-ի, օգոստոսի 1-ից սակագների չհիմնավորված նվազեցումը դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։
Մասնագիտական դետալների մեջ (քանի գործոնով է պայմանավորված սակագնի հաշվարկը, ինչու չի կարելի մի քանի ամսվա արդյունքներով վերանայում անել), չեմ մտնի: Ոչ էլ քաղաքական գնահատականներ կտամ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱ...
Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար