Հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ փնտրում են 3-ամյա Տիգրանին (ուղիղ)
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հատվածում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողաբփրկարարական աշխատանքները կատարվում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին։
Այս պահին այստեղ կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր, բնակիչներ։ - ժամանել է Գեղարքունիքի մարզպետը։
Մեր տեղեկություններում Տիգրանի ընտանիքում 5 երեխա են. վարկածներից մեկն այն է, որ 5–ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից, սակայն տուն վերադարձել է միայն 5–ամյա եղբայրը, Տիգրանից որեւէ լուր չկա։
Ժամը 11:30-ի դրությամբ դեռևս փոքրիկը չի հայտնաբերվել։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան