Ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՊՆ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան