Խոչընդոտող անձինք չկան, հուսանք՝ կբացահայտվի. իշխանության օղակները շահագրգռված են. Գագիկ Ջհանգիրյանը՝ հոկտեմբերի 27-ի գործի մասին
«Մեր երկիրը մեծ արհավիրքի ենթարկվեց հոկտեմբերի 27-ին։ Այդ ահաբեկչական խումբը գլխատեց «Միասնություն» դաշինքը, նրա ղեկավարներին՝ ժողովրդի կողմից հարաբերականորեն ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությանը։ Ըստ էության՝ տեղի ունեցավ իշխանազավթում, և որոշ ժամանակ անց իրական իշխանությունը անցավ բոլորովին այլ ուժերի ու մարդկանց ձեռքը, ինչը շարունակվեց նաև հետագայում։ Դա ծանր հարված էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը. հզոր քաղաքական գործիչներ հեռացվեցին ասպարեզից»,- հայտարարել է ՀՀ զինվորական նախկին դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, Ջհանգիրյանը նշել է, որ երբևէ չի լսել՝ որևէ բան բացահայտված կամ չբացահայտված է։
«Իմ բոլոր ասուլիսներում և հրապարակային պնդումներում ասել եմ, որ ինչ կա՝ քրեական գործի նյութերի մեջ է։ Որևէ տող, էջ կամ տեղեկություն այդ նյութերից չի բացակայում։ Պետք է պարզապես կարողանալ ծանոթանալ, հասկանալ և եզրակացություններ անել։ Ինչ վերաբերում է “բացահայտված է, չբացահայտված է” ձևակերպումներին՝ այժմ նախաքննություն է ընթանում։ Կարճված մասով այն վերսկսվել է, հետևաբար բացահայտման կարիք ակնհայտորեն կա»,- ասել է Ջհանգիրյանը։
Նա նաև ընդգծել է, որ այսօր որևէ վկայի երկիր վերադարձնելը խնդիր չէ, քանի որ իշխանության բոլոր օղակները շահագրգռված են գործի բացահայտմամբ։
«Չեմ կարծում, թե հիմա որևէ վկայի երկիր բերելը պրոբլեմատիկ է։ Սա այն թվերը չեն, այն տարիները չեն, և փառք Աստծո՝ իշխանության բոլոր օղակները շահագրգռված են։ Խոչընդոտող մարմիններ կամ անձինք չկան։ Հուսանք՝ ամեն ինչ կբացահայտվի։ Նախաքննության տակտիկայի մասին որևէ բան չեմ ասի, քանի որ դա կարող է ընկալվել որպես ուղղորդում կամ միջամտություն։ Պայմանները նպաստավոր են բացահայտման համար, և վստահ եմ՝ արդյունքներ կլինեն»,- եզրափակել է Գագիկ Ջհանգիրյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան