«Կոլապսի կենթարկենք Հայաստանի ճանապարհները». Բեռնատարների վարորդները ուղևորվել են ՌԴ դեսպանատուն
Այսօր՝ հոկtեմբերի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել բեռնափոխադրող վարորդների թվով 3-րդ բողոքի ակցiան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Նրանք գործադիրից պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և հասնել նրան, որ ՌԴ–ն փոխի օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։
Բեռնափոխադրման վարորդներին հրավիրեցին Կառավարություն պաշտոնյայի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չի գոհացրել նրանց։
Այժմ ցուցարար վարորդները ուղևորվում են ՌԴ դեսպանատուն և պահանջում, որ դեսպանը կապ հաստատի Ռուսաատանի ԱԳՆ-ի հետ, այլապես վաղը առավոտյան բեռնատար մեքենաներով կոլապսի կենթարկեն Հայաստանի ճանապարհները։
Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան