Հանրային լսումներ՝ Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքարդյունահանման թեմայով
Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում այսօր անցկացվեց հանրային լսումներ՝ Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքարդյունահանման թեմայով։ Լսումներն անցավ թեժ մթնոլորտում: Գյուղացիները և բնապահպանները, ովքեր դեմ են հանքի շահագործմանը , պահանջում են դադարեցնել գործընթացը:
Հանքարդյունահանող «Օրդ» գրուպ ՍՊԸ-ն նախկինում մեկ այլ անվամբ (Օրդ ՍՊԸ) նույնպես փորձել էր հանքարդյունահանման թույլտվություն ստանալ, սակայն մերժվել էր Շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։
Կրաքարային մերգելը, որը ցանկանում է ընկերությունն արդյունահանել, ծառայում է որպես հումք՝ ցեմենտի համար։ Ընկերությունը, Շրջակա միջավայրի փորձաքննական կենտրոնին ներկայացրած մեկ այլ ծրագրով, պատրաստվում է կառուցել նաև ցեմենտի գործարան։
Լսումներին բացի գինեվետցիներից ներկա էին նաև հարակից բնակավայրերի բնակիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ոստիկաններ և հանքարդյունահանող «Օրդ» գրուպ ՍՊԸ-ի աշխատակիցներ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան