Ղազարավան համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է
Մասնավորապես՝ ձևական աճուրդների արդյունքում ձեռք բերված հողատարածքները հետագայում այլ անձի անունով անվանափոխելու շուրջ համայնքի ղեկավարը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերոջ և ազգականի հետ, ովքեր մասնակցել են աճուրդներին և ճանաչվել հաղթող: Այնուհետև համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը հողամասերը վաճառել է իբր հաղթող ճանաչված՝ վերը նշված երկու անձանց՝ անշարժ գույքերը դուրս բերելով համայնքի գույքային ֆոնդից:
Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռքբերված և փաստացի իր կողմից տնօրինվող հողատարածքների իրական բնույթն ու ծագման աղբյուրը, դրանցից 0.3670 հա և 0.2887 քմ մակերեսներով հողատարածքները՝ ձևական աճուրդով ձեռք բերվելուց շուրջ 20 օր անց կատարված առուվաճառքի պայմանագրերով օտարել է տարբեր անձանց, իսկ 0.1333 հա մակերեսով հողատարածքը 2022 թ. կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցել է իր ընտանիքի անդամին: Հետագայում 9.750 քմ մակերեսով հողատարածքը 2019 թ. սեպտեմբերին բաժանել է հինգ մասերի, որոնցից չորսը նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են իր մտերիմներին, իսկ մնացած՝ մեծ մակերեսով հողատարածքը ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է իրեն, որի արդյունքում պաշտոնատար անձը փաստացի ձեռք է բերել հիշյալ հողամասերը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի օժանդակությամբ 2006 թ. ձևական աճուրդների միջոցով 6800 քմ և 35.000 քմ հողատարածքներ են օտարվել նաև նրա հոր կողմից, ով նշված ժամանակահատվածում զբաղեցրել է նույն համայնքի ղեկավարի պաշտոնը:
Արդյունքում՝ համայնքի հաշվեկշռից դուրս են բերվել և հետագայում հոր ու որդու փաստացի տնօրինմանն անցել ընդհանուր 59.440 քմ մակերեսով հողատարածքներ, որոնցից որպես պետությանը պատճառված վնաս համայնքի նախկին ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համայնքին վերադարձնել 43.257 քմ մակերեսով հողատարածքը, իսկ մնացած հողատարածքների մասով պետական բյուջե վճարել է դրանց շուկայական արժեքները՝ 10.520.000 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ղազարավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան