Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 12։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող «Ալեքս 33 Պետրոլ» բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Խաչատրյանի և Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Մաքսիմ Մհոյանի միջև, որից հետո Ս. Խաչատրյանը հեռացել է բենզալցակայանի տարածքից։
Քօրեական ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ս․ Խաչատրչյանը և իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Կարեն Հակոբյանի, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Էռնեստ Սուքիասյանի և 28-ամյա Վիգեն Սուքիասյանի հետ միասին գնացել են վերը նշված բենզալցակայան, դուրս հրավիրել Մ. Մհոյանին, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Մուրադյանին և շարունակել առավոտվա կիսատ թողած իրենց «ռազբորկան», որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել են Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Ալեքսան Սարգսյանը, 30-ամյա Գոռ Սարգսյանը, 25-ամյա Վիգեն Ուղուրյանը, 31-ամյա Էրիկ Բաբախանյանը և 21-ամյա Հովհաննես Գեղամյանը։ Այդ ընթացքում Գ. Սարգսյանը վիճաբանության մասնակիցների հետ փոխադարձ հարվածներ հասցնելուց հետո վայր է ընկել և բարձրանալով՝ իր մոտ գտնվող, դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել:
Ժամեր անց Ս․ Խաչատրյանի, Մ․ Մհոյանի, Գ․ Հակոբյանի, Է․ Սուքիասյաի, Վ․ Սուքիասյանի․ Մ․ Մուրադյանի, Ա․ Սարգսյանի, Գ․ Սարգսյանի Վ․ Ուղուրյանի, Է․ Բաբախանյանի և Հ․ Գեղամյանի մասնակցությամբ խուլիգանություն հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական և համայնքային ոստիկանները ժամեր անց մասնակիցներից Վ․ Սուքիասյանին, Մ․ Մհոյանին, Մ․ Մուրադյանին, Ս․ Սարգսյանին և Գ Սարգսյանին հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին։
Ձեռնարկվում են անրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական տեղեկությունը ճշտելու, հայտնի և անհայտ մասնակիցներին պարզելու և նրանց քննչական բաժին ներկայացնելու համար։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան