Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել
Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։


















































Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
Վարդան Ղուկասյանի որդին երկու ամսով կալանավորվեց
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Արմլուր
Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան