«Ժողովուրդ» օրաթերթն արդեն ահազանգել էր, որ հիվանդանոցներում պետպատվերների գումարը սպառվել է: Բուժհաստատություններում համատարած «մերժումներ» են եւ հիվանդների անթիվ հերթեր։
Ակնհայտ է, որ պետպատվերների հատկացումների ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը, որը թեեւ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ջերմ հարաբերություններ չունի, սերտ շփվում է ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանի հետ, ձախողել է այս ոլորտի կառավարումը, բայց շարունակում է պաշտոնավարել։
Հիշեցնենք՝ Նանուշյանը օրերս անհարմար վիճակում էր հայտնվել Ազգային ժողովում, երբ ՔՊ-ական պատգամավորները նրան մանրամասն օրինակներ էին ներկայացնում, որ հիվանդանոցներում երեխաների համար պետպատվերներ չկան, իսկ փոխնախարարը բարձրագոչ հնչեցնում էր՝ «մենք խնդիր չունենք»։ Սակայն փաստերն ու ահազանգերը այլ բանի մասին են խոսում։
Բանն այն է, որ պետպատվեր ստանալու համար հուլիսին հերթագրված բուժառուների մեծ մասի հերթը հասնում է հոկտեմբերին, իսկ արդեն սեպտեմբերին հերթագրվածների հերթը հասնում է նույնիսկ հաջորդ տարի։
Օրինակ՝ սրտանոթային հետազոտության կամ քաղցկեղային հետազոտությունների համար պահանջում են հերթագրում՝ նշելով, որ գումար չկա, այն դեպքում, երբ նմանատիպ հիվանդությունների դեպքում հրատապ բուժում է անհրաժեշտ։
Այս բարձիթողի վիճակին զուգահեռ՝ Լենա Նանուշյանը «reel»-եր է տեղադրում, օրինակ՝ «գտեք 10 տարբերություն», «փոխնախարարի մեկ օրը» եւ այլն։
Ստացվում է, որ փոխնախարարը կարճ տեսանյութեր նկարելու ժամանակ ունի, բայց ղեկավարած ոլորտի խնդիրներից անտեղյակ է, ինչի մասին խոստովանեց ԱԺ-ում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել