«Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերության` «Սպայկա»-ի 100-ից ավելի բեռնատարների մուտքը Ռուսաստան դադարեցված է: Ռուսաստանի իրավապահ մարմիններն առանց որեւէ պատճառաբանության կանգնեցրել են բեռնատարները:
ՀՀ պատկան մարմինները հայտարարել են, որ բեռների որակի հետ կապված ահազանգեր ռուսական կողմից չեն ստացել։Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի` «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, եւ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին:
Վերջին հանդիպումը մոտ երկու շաբաթ առաջ է կայացել։ «Դեսպան Քվինը եւ ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը շրջեցին ընկերության արտադրական հզորություններում, իսկ այցի ավարտին՝ քննարկումների սեղանի շուրջ, ունեցան մտքերի փոխանակում ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի խորացման վերաբերյալ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
«Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։
Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլեւ Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման ուղղությամբ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել