«Նիկոլ Փաշինյանը նորից կադրային շախմատ է խաղում։ Նա թիմն է ռեստարտ անում 2026-ին ընդառաջ, իսկ ընդդիմությունը դեռ չի հասցրել դիրքավորվել:«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ոչ միայն Կառավարության կաբինետում, այլև մարզերում։Փաշինյանը հերթական անգամ փորձում է թարմացնել իր թիմը՝ ավելի հնազանդ, վերահսկելի դեմքերով, սակայն հարցը մնացել է նույնը. արդյո՞ք կադրերը փոխելով լուծվելու է համակարգային ձախողումը։
Իսկ այս ընթացքում՝ գերիների վերադարձի հարցը մնում է չլուծված, ավելին՝ «խաղաղասեր» Ալիևը շարունակում է դատական ֆարսերը հայ գերիների նկատմամբ: Այսինքն՝ խաղաղությունն ու հակաթշնամանքը դեռ տեղ չեն հասել:Հայկական դատարաններում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով ֆարսային գործընթացները, տասնյակ քաղբանտարկյալներ կալանքի տակ են՝ միայն խոսելու և իշխանությունից տարբերվող կարծիք ունենալու և այն արտահայտելու համար:
Իսկ ընդդիմությունը փորձում է նոր ալիք բարձրացնել սեպտեմբերի 2-ին հանրահավաք նախապատրաստելով՝ նվիրված Արցախի անկախության հռչակման տարելիցին։Այլ կերպ ասած՝ Փաշինյանի իշխանությունը զբաղված է կադրերին թարմացնելով, ընդդիմությունը՝ պայքարի նոր շրջափուլով, իսկ հասարակությունը սպասման անվերջ ռեժիմում է՝ գերիների վերադարձի, արդարության վերականգնման ու պետական պատասխանատվության ակնկալիքով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել