Երեկ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ 5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին... եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։ Ինչո՞ւ է կառավարությունը հանկարծ որոշել նման «բարեգործություն» անել: Պատճառն իրականում այն չէ, որ կառավարությունում մտածում են քաղաքացիների մասին, այլ այն, որ հայմընդհանուր հայտարարագրման համակարգը պարզապես տոտալ ձախողված է:
Հիշեցնենք, որ մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ ու ստացել պատասխան, որ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագիր էր ներկայացրել 82636 քաղաքացի, այսինքն՝ նման պարտավորություն ունեցողների ընդամենը մոտ 10 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում ևս վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ կառավարության համար, և մինչև նոյեմբերի 1-ը, տարբեր հաշվարկներով, հայտարարագիր կներկայացնի առավելագույնը 25 տոկոսը: Ի դեպ, մեզ հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել էր, որ պետական ամբողջ ապարատը լծված է հայտարարագրման գործընթացին և ահաբեկում է մարդկանց, որպեսզի ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում։
«82636-ն ընդամենը պետական ահաբեկման արդյունք է»,-ասել էր նա։Մեր աղբյուրների փոխանցմամբ, հաշվի առնելով, որ նույնիսկ պետական մասշտաբով ճնշումներն անգամ չեն օգնում, կառավարությունում որոշել են տարբեր եղանակներով «կուտ տալ»: Սոցիալական կրեդիտների վերադարձից բացի, մասնավորաբար, մտածել են նաև դասագրքերի վարձավճարներից 3000 դրամ վերադարձնելու ծրագիրը: Կան տեղեկություններ, որ առաջիկայում նման մի քանի մանր-մունր այլ «բարեգործությունների» մասին ևս կհայտարարեն:
Ի դեպ, չի բացառվում, որ փորձեն ևս մեկ անգամ երկարաձգել հայտարարագրման ժամկետը, ընդհուպ մինչև տարեվերջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել