«Իրավապահ համակարգի հակառակ կողմը
Վերջերս իրավապահ համակարգի պաշտոնական կայքերում հաճախ հանդիպում են հրապարակումներ, որտեղ լուսաբանվում է ղեկավարության «փայլուն» աշխատանքը լուսանկարների և տեսանյութերի միջոցով։ Դրանք, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեն բարձրացնել հանրության վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։
Սակայն վիճակագրական տվյալները վկայում են հակառակի մասին՝ սպանությունների և դանակահարությունների դեպքերի թիվը շարունակաբար աճում է։
Մեր ունեցած տեղեկություններով՝ իրավապահ համակարգում առկա են կոռուպցիոն դրսևորումներ, ինչի արդյունքում քաղաքացիները ոստիկանության ստորաբաժանումներում հաճախ չեն ստանում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար անհրաժեշտ բլանկերը։ Այս պայմաններում քաղաքացիները, խուսափելով հնարավոր սադրանքներից և պաշտպանելով իրենց անվտանգությունը, ստիպված վերադառնում են ոստիկանության ստորաբաժանումներից՝ առանց համապատասխան հաղորդում ներկայացնելու, ինչը հանդիսանում է նրանց իրավունքի՝ օրինական պաշտպանություն ստանալու խախտում։
Այս երևույթների մասին տեղեկացված են ՀՀ ՆԳՆ-ը, դատախազությունը, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեները, ինչպես նաև ԱԱԾ-ն, սակայն ստեղծվում է տպավորություն, որ իրավապահ համակարգի որոշ շրջանակներում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքները համատեղ ու նպատակաուղղված կերպով կոծկվում են։
Արդեն ակնհայտ է, որ կոռումպացված համակարգում, երբ մեր հայրենակիցների իրավունքները ոտնահարվում են, նրանք հաճախ բռնությանը դիմում են որպես վերջին միջոց՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։
Ցավոք, կառավարությունը խրախուսում է իրավապահ համակարգի անարդյունավետությունը. դրա ապացույցն այն է, որ հսկայական գումարներ հատկացվում են ՆԳՆ նախարարի ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման համար, մինչդեռ իրականությունը խոսում է սպանությունների և դանակահարությունների տագնապալի աճի մասին։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ վերանայել իրենց մոտեցումը իրավապահ համակարգի նկատմամբ, ազատ արձակել բոլոր կալանավորված ընդդիմախոսներին և վերադառնալ առողջ ու թափանցիկ քաղաքական գործընթացներին։
Մտահոգիչ է, որ հակառակ դեպքում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են չհամապատասխանել ժողովրդի ակնկալիքներին, ինչը կարող է առաջացնել ընտրությունների արդյունքների շուրջ իրավական դաշտից դուրս գործընթացներ։
Այս քայլերը անհրաժեշտ են երկրի իրավակարգի ամրապնդման, քաղաքական գործընթացների թափանցիկության և ժողովրդավարության պաշտպանության համար»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան