Կադրերի դեֆիցիտ կա` մարզպետացու չեն գտնում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Իշխանությունը կադրային լրջագույն դեֆիցիտ ունի` բազում պաշտոններ տարիներով թափուր են մնում, որովհետեւ համապատասխան կադրեր չկան, որոնցով կկարողանան համալրել այդ հաստիքները, եղածն էլ տարիներով ԺՊ են մնում, կամ փոխանցիկ կադրեր կան, որ մի տեղից հանում են տանում մեկ այլ տեղ։ Դիցուք, հունիսի 2-ից Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է:
Նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը չի համալրվել, նրա տեղակալներից Հովհաննես Ավետիսյանն է մարզպետի պարտականությունները ժամանակավոր կատարում։ Նույնն վիճակն է Արմավիրի մարզում` հուլիսի սկզբներին Արգիշտի Մեխակյանին նշանակեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, քանի որ շուտով Էջմիածնում ընտրություններ են, եւ Մեխակյանն է ՔՊ-ի թեկնածուն:
Իսկ համայնքապետի պաշտոնը թափուր էր մնացել Դիանա Գրիգորյանի հրաժարականից հետո, եւ Արմավիրի մարզպետի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Վարչապետի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանն ասում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ, դիցուք, Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է, պաշտոնակատարը, ըստ խորհրդականի, լավագույնս կատարում է մարզպետի պարտականությունները․ «Ես համաձայն չեմ, թե կադրային սով է, իմ կարծիքով՝ վարչապետը շուտով կհամալրի այդ պաշտոնը»։
Թափուր է նաեւ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը․ նախկին պաշտոնյայի` Եղիշե Կիրակոսյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում տեղապահ է նշանակվել Լիպարիտ Դրմեյանը: Իսկ գրասենյակում գաղափար չունեն, թե երբ կնշանակեն նոր ներկայացուցիչ կամ ինչքան կմնան տեղապահի հույսին»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան