Արսեն Թորոսյանի ընկերը, որը բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում
Պողոսյանի հայտարարությանը արձագանքեց կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ նրան վիրավորելով ու պնդելով, թե վարկերը բնական ներդրումային գործիք են։ Սակայն փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավիճակը միայն «նորմալ վարկային քաղաքականության» հետևանք չէ․ կենտրոնը կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ։
Ուշագրավ է, որ Մանուկյանը նախկինում նույնքան ակտիվ չէր, երբ Պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերում էր ուռուցքաբանական հիվանդներից ապօրինի նվիրատվությունների գանձման փաստեր։
Ավելին՝ Նարեկ Մանուկյանի կենսագրության մեջ առկա է մեկ այլ սկանդալ․ 2019 թ. հոկտեմբերի 4-ին նա, որպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, կասկածվել է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու համար։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում՝ վիճաբանության ժամանակ, երբ բժիշկը պարզաբանում էր պահանջում իր հոր աշխատանքից ազատման կապակցությամբ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով բժիշկ Համբարձումյանը ստացել է քթի վնասվածքներ։
Այս փաստը ոչ միայն լույս է սփռում Մանուկյանի կառավարման «ոճի» վրա, այլ նաև հարց է առաջացնում՝ արդյո՞ք մարդը, որը նման մեթոդներով է հարաբերությունները կարգավորում սեփական աշխատակիցների հետ, կարող է ընդդիմադիր դաշտում դիրքավորվել, բարերար Սամվել Կարապետյանի թիմ փորձել մտնել:
Ի դեպ, բժշկի քիթ կոտրող Նարեկ Մանուկյանը ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընկերն է, և այդ արարքը թույլ է տվել Թորոսյանի ղեկավարման տարիներին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան