«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից, թե ինչ է վերջինս պատմել Կոմիտեում։
Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։
Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։Այդ պահին նրա մեքենային է մոտեցել ինչ-որ քաղաքացի եւ իր դժգոհությունը հայտնել, որ Շանթը մեքենան կայանել է ուղիղ շքամուտքի մոտ։Ինքը եւ իր սանիկը` Դավիթը, բացատրել են, թե ինչն է խնդիրը, սակայն քաղաքացին շարունակել է դժգոհել։
Շանթի ընկեր Դավիթը մոտեցել է քաղաքացուն ու զրուցել հետը. զրույցը վեր է ածվել լեզվակռվի, սկսվել է քաշքշուկ ու պարեկները մոտեցել են, բոլորին ձերբակալել ու տարել բաժին։Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել քաղաքացին, որ հորդորել է պատգամավորի որդուն մեքենան հեռացնել կայանված տեղից։
«Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նա նշել է, թե նյարդայնացել է` տեսնելով կայանված մեքենան, որից հետո խոսակցությունը թեժացել է ու քաշքշել են միմյանց։Փաստ է մեկ բան, որ Կոմիտեն հարցաքննել է բոլոր կողմերին. ինչ որոշում կկայացնի` կհետեւենք իրադարձություններին։Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։
Միջադեպի կիզակետում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանն է եղել, իսկ վիճաբանության պատճառն էլ մեքենայի կայանման հարցն էր։ Գնդակը Կոմիտեի դաշտում է, տեսնենք` ինչ կորոշի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան