«Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց:Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից` ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք:
Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլեւ ավելին` ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել:Օրինակ, ասել է` զինանշանի վրայից հանելու եմ Արարատ սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս անցյալում է` ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից, եւ հետվերադարձ այդ հարցին այլեւս չկա:
Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է: Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը