«Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։
2025 թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ Երեւան եւ Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:
Մակարոնեղենի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով:
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի եւ գառան մսերի գնաճ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% եւ 0.5% գնաճ:
Մարգարինի եւ կարագի գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 0.3% եւ 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% եւ 0.2%-ով:
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% եւ 1.0%-ով:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Ձավարի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.0% եւ 0.2% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 4.4% եւ 6.7%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% եւ 0.5%-ով:
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 4.3%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.4%-ով:
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի՝ 7.1%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.7% գնանկում:
Իշխան ձկնատեսակի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 22.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում:
2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը