Բնակարանը վաճառել են 45 միլիոն դրամով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեռ 2020 թ․ ապրիլի 21-ին գրել էինք, որ estate.am կայքում հայտնաբերել ենք Նիկոլ Փաշինյանի՝ «Հայրենիք» կինոթատրոնի մերձակայքում` Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը: Հետագայում Փաշինյանն իր ասուլիսներից մեկում ասել էր, որ չեն կարողանում «իրենց ուզած գնով» վաճառել այդ բնակարանը, իսկ այս տարի «Ընտանեկան փոդքաստներից» մեկի ժամանակ ասել էր, որ փոդքաստի համար անհրաժեշտ գումարը բնակարանի վաճառքից ստացված գումարից են ծախսում, որը կարողացել են վաճառել 2024 թվականին, եւ շեշտել էր, որ բնակարանն Աննայի սեփականությունն էր:
Աննա Հակոբյանն այս բնակարանը նշել է 2024 թվականի իր եկամուտների հայտարարագրում: Գնորդի անունը՝ Մարինա Ալբերտի Ռուդս, ոչինչ չի ասում լայն հանրությանը: Ավելին` նա ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա, ՀՀ քաղաքացի չէ: 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 45 մլն 500 հազար դրամով, որը բավականին լավ գին է այդ տարածքի համար: Սա այն բնակարանն է, որտեղ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, 2024 թ. մարտի 8-ին իր նկարների ցուցադրությունն էր կազմակերպել, եւ որի պատերի լուսանկարները պտտվում են սոցցանցերով` այն բանից հետո, երբ Փաշինյանը «չուլան» անվանեց եկեղեցիները:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը