Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում Իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կան Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Նոան՝ Հայաստանի գավաթակիր Ռոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելուն Ինչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակը ESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակը Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով Կենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ

ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըՆոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջևՁերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվելՀայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում էՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱռողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջԿընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվըՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. հրապարակվել են ապրիլ ամսվա արդյունքները Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերելՁերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինքՊուտինը շատ շուտով կայցելի ՉինաստանՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման տարելիցին տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունՈւկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ ԵրմակըԻրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համարԺամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՀայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճելԱնցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվելԿառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունըԵրևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիս
Մամուլ

Ինչպես «Սահակյանշին»-ը ձախողեց Վեդու ջրամբարի կառուցումը և անպատիժ է

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հեղափոխական իշխանությունը ձախողում է գլոբալ ծրագրերը, որոնց թվում է Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը պետք է դառնա Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար սնման աղբյուր, եւ ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում շուրջ 250 նոր աշխատատեղեր պետք է լինեին՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նախ, հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական ARTELIA EAU & ENVIRONMENT եւ բելգիական SHER Ingenieurs-Conseils ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականացվում է հայկական «Սահակյանշին» եւ իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից: Պատասխանատուները հույս են հայտնել, որ ջրամբարի շինարարությունը 3-4 տարի հետո շոշափելի արդյունքներ կտա:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնել էր, որ «Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք»։

Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, «Սահակյանշինը» հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում.

Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո: 2020 թվականի ապրիլին արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ՏԿ նախարար սուրեն Պապիկյանը հյայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2021 թվականի մարտին:

Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տույժերը մեղմացան

Իհարկե, 2021 թվականի մարտին Վեդու ջրամբարի շինաշխատանքները չավարտվեցին, բայց ՀՀ Կառավարությունը «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ Վեդու ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակագրի կառուցում» ծրագիրը, որի շրջանակում «Սահակյանշին» ՓԲԸ-«ՊԵԳԱ Քընսթրաքշն» ԲԸ (Իրան) ՀՁ-ի հետ կնքվել է «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագիրը՝ աշխատանքների մեկնարկ սահմանելով 2017 թվականի մարտի 1-ը՝ 48 ամիս տեւողությամբ։

Պայմանագրով նախատեսվում է ջրամբարը, մասնավորապես՝ երկու պատվարները, վարարային ջրհեռը, ցեմենտացիոն վարագույրը, ոռոգման կուլվերտը, ջրառ եւ ջրտուք հանգույցները, հիդրոմեխանիկական եւ հսկիչ-չափիչ սարքավորումներն ու հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգը։

Պայմանագրի մեկնարկի ամսաթվից մինչեւ օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։ Սակայն պայմանագրի իրականացման ընթացքում ընկերությունում ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ:

Այս ամենի համար Կառավարությունը ոչ միայն բյուջետային վարկ տրամադրեց «Սահակյանշին» ՓԲԸ-ին, այլեւ տույժ-տուգանքները (ավելի քան 2․9 մլն եվրո) մեղմացնելու որոշում կայացրեց՝ պայմանով, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։

Վարկ՝ առանց հիմնավորումը եւ արդյունավետությունը ստուգելու

ՀՀ Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության 2023թ. գործունեությունը, պարզել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 1.6 մլրդ դրամ վարկ է տրամադրել «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը՝ առանց պահանջվող գումարների հիմնավորման, առանց ընկերության վճարունակության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացության, առանց վարկի ապահովման միջոցների, առանց ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկի եւ նույնիսկ առանց վարկավորման հայտի ներկայացման։

Հաշվեքննիչ պալատը նաեւ պարզել է, թե որքան անբարեխիղճ է աշխատել «Սահակյանշին» ՓԲԸ-ն, որ վարկային պայմանագիրը կնքելուց հետո՝ մինչեւ տրամադրումն ընկած ժամանակահատվածը, պայմանագրի շրջանակում կատարել է ընդամենը 211 մլն դրամի աշխատանքներ։ Ընդ որում՝ պետական կառույցները չեն օգտվել իրենց իրավունքից՝ ստուգելու եւ վերահսկելու ընկերության ֆինանսական գործունեությունը։ «Սահակյանշին»-ը 1․6 մլրդ դրամի թվով երեք հայտերում նշել է, որ պարտքերի վճարումները կատարելուց հետո կներկայացնի հիմնավորող փաստաթղթերը, սակայն դրանք այդպես էլ չի ներկայացրել հաշվեքննությանը։

Էլի ժամկետների երկարաձգում եւ չկատարված աշխատանք

Տեղեկացնենք, որ ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ջրամբարի ծրագիրը պետք է ավարտվեր 2 տարում, այսինքն՝ 2019 թվականին։ 2023-ի սեպտեմբերին, բյուջետային վարկի տրամադրման ժամանակ էլ, պատասխանատուները նշել էին, թե ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ՝ «պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ», եւ վստահեցրել, թե աշխատանքները կավարտվեն 2023-ի դեկտեմբերին։

Սակայն 2023-ի սեպտեմբերի դրությամբ ջրամբարի կառուցման ծրագրի կատարողականը գնահատվում էր 94%,
2024 թվականի մայիսին՝ 97%։

Աշխատանքների այդ վերջին 3%-ը երբ կավարտվի՝ պարզ չէ, պաշտոնյաները նոր ժամկետներ չեն նշում, եւ ջրամբարն ամբողջությամբ կառուցված չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Սահակյանշին» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե երբ կավարտեն ջրամբարի շինարարությունը: «Սահակյանշինը» պահանջեց գրավոր հարցմամբ դիմել. հարցումն ուղարկել ենք:

Նշենք, որ այս խնդրի վերաբերյալ խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով, որ Փաշինյանի կառավարությունը ձախողում է ջրամբարի կառուցումը:

Ում է պատկանում անպատժելի «Սահակյանշին»-ը

Տեղեկացնենք, որ «Սահակյանշին» ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 107.5 մլն դրամի վնաս է ունեցել, 2022-ն էլ է ամփոփել վնասով՝ 58.3 մլն դրամ։

«Սահակյանշին» ՓԲԸ-ն հիմնադրվել է հեռավոր 1999 թվականին, որի 99%-ի սեփականատերը Սուրեն Սահակյանն է։ «Նախկին Հայաստանում» նա բավականին խոշոր շինարարական աշխատանքներ է իրականացրել՝ Արզնի-Շամիրամ ջրանցք, Մարմարիկի ջրամբար, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կամուրջներ, ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոն, «Մոնթե Մելքոնյան» ճանապարհային հանգույց, Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ մոտ 6 հեկտարի վրա բնակելի թաղամաս, որը պետք է խճուղու քանդված ավտոճանապարհը կառուցի, բայց տարիներ շարունակ նաեւ դա չի կառուցում:

Հավելենք նաեւ, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինաշխատանքներում խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին. 2019-ին ՀՀ ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սահակյանշին»-ը թաքցրել է ավելի քան 1.4 մլրդ դրամ հարկային պարտավորություն, հարուցվել է քրգործ։ Այդ գործի նախաքննությունը մինչեւ օրս շարունակվում է, բայց ինչպես կոռուպցիոն մյուս մեծ սկանդալի՝ ԱՆԻՖ հիմնադրամի դեպքում, գործում որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում