«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը:
2010 թվականի մարտի 15-ին ՊԲ զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Մ.-ի դիակը՝ պարանի միջոցով երկաթյա պտտաձողից կախված վիճակում:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2010 թվականի մարտի 14-ին նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա.Խ.-ն և Ն.Գ.-ն շարքային Վ.Մ.-ին ճնշելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ վերջինիս կողմից խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու համար հալածանքների են ենթարկել նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն նույն օրը կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:
2025 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել հետախուզվող Ա.Խ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:
Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում):
Ա.Խ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը