Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից
Առաջարկվում է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարված անձանց ազատել վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից: Այդ մասին հարցը Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:
«Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների վճարահաշվարկային կազմակերպությունների՝ Erevan.am-ի, pay.e-community.am-ի, «Հայփոստի», Еasy pay վճարային համակարգի, «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերի միջոցով»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի շրջանակում դիմեց երևանցիներին. «Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչև այս պահը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սանմաքրման վճարին»:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ մոտակա 1-2 շաբաթում կլինեն նաև մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել:
«Կարծում եմ՝ մոտ 1 ամսից բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, հասանելի կլինեն, և այլևս քաղաքացիները դժվարություններ չեն ունենա»,- ասաց փոխքաղաքապետը:
Լևոն Հովհաննիսյանը նաև պարզաբանեց՝ քանի որ առցանց չէր ստեղծվել այն հարմարանքը, որով քաղաքացին կկարողանար հավելվածների միջոցով վճարել աղբահանության համար, հետևաբար որոշում է կայացվել տույժ-տուգանքները 4-5 ամսով հետաձգել:
«Կիրառենք [տույժ-տուգանքները] այն կետից, երբվանից մենք ձեզ համար ստեղծել ենք այդ առցանց տարբերակը»,- ասաց նա:
Երևանի ավագանին ընդունեց առաջարկը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը