Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ Կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան Վթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ 4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնք Կառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետը Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմից

Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
Մամուլ

«Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանը զոհվել է Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր Գարիկս: Փոքր տարիքում զբաղմունքները շատ չէին: Սիրում էր բակում երեխաների հետ խաղալ, ձմռանը սահնակ էին քշում: Հեռախոսներ չկային, ինչպես հիմա, և բոլորի հետաքրքրության կենտրոնում բակային խաղերն էին: Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Գարիկի մայրիկը:

Գարիկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանցիկ էր: «Բայց ընդունակ երեխա էր. որ ցանկանում էր, լավ էր սովորում: Շատ գեղեցիկ ձեռագիր ուներ: Մինչև այսօր էլ մեր դպրոցի փոխտնօրենը պահել է իր ձեռագրերով տետրերը»: Դրանք և այլ անձնական իրեր Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գարիկ Հովհաննիսյանի, Ռադիկ Թաթոսյանի և Վահե Ասատրյանի անունները կրող հուշասենյակում են: «Գարիկի անգլերենի ուսուցչուհին ասում էր՝ ճիշտ է, առաջադիմությամբ չի փայլում, բայց ձեռագիրը շատ գեղեցիկ է: Անգամ իրեն էին ասում՝ այսքան սիրուն ձեռագիր ունեցողը չպետք է վատ սովորի»: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որոնք էին Գարիկի սիրելի առարկաները դպրոցում, արձագանքում է՝ որդին իր տեսակով լռակյաց էր, չէր սիրում խոսել իր նախասիրությունների, անգամ անելիքների մասին. «Ամեն ինչ իր ներսում էր պահում, չէր արտահայտվում»:

Գարիկն ուզում էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, բայց դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Գարիկը որոշեց մեկնել բանակ, ծառայել իր հասակակիցների հետ, վերադառնալ ու հետո նոր ընդունվել բուհ. «Ավելի լավ է իմ հասակակիցների հետ ծառայեմ, քան հետո ինձանից տարիքով փոքրերի հետ գնամ բանակ»»:

2020 թ. հուլիսի 1-ին Գարիկը մեկնում է ծառայության: Տիկին Սուսաննան նշում է՝ առաջին ամիսը ծառայել է Մարտունիում, այնուհետև տղաներին տեղափոխել են նրանց ծառայության հիմնական վայր՝ Ջրական: «Սիրով է մեկնել ծառայության, բայց մեկնելու օրը մի տեսակ տխուր էր: Հիմա երբեմն ինքս ինձ ասում եմ՝ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ: Կարճ ժամանակ է ծառայել, այդ ընթացքում երբեք խնդիրներ չի ունեցել, չի տրտնջացել, չի դժգոհել ինչ-որ բանից: Երբ զանգահարում էր, միշտ ուրախ տրամադրություն ուներ: Հետաքրքիր էր, որ մեր գյուղից էլի այնտեղ ծառայող տղաներ կային, և գուցե դա էլ էր պատճառներից մեկը, որ իրեն լավ էր զգում: Նախքան զորակոչվելը, Գարիկը միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի ու թուրքի հետ դեմ առ դեմ կռվի»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: Գաղտնիք չէ, որ պատերազմի առաջին հարվածներից մեկն իր վրա է վերցրել Ջրականի զորամասը: Պատերազմի մեկնարկի նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին, Գարիկը զանգում է մայրիկին: «Ասաց՝ մամա՛, հեռախոսները հավաքում են, կարող է էլ չկարողանամ զանգել: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ են հեռախոսները հավաքում, տղաս ոչինչ չպատասխանեց: Հիմա չեմ կարող ասել՝ գիտեր իրական պատճառը, թե ոչ: Այդ ժամանակ միայն իրեն ասել եմ, որ հենց հարմար պահ լինի, զանգի տուն, որ անհանգիստ չլինենք: Առավոտյան ժամը 7-ին պարտադիր զանգում էր, բարի լույս մաղթում մեզ: Սեպտեմբերի 27-ին ես իրեն զանգահարեցի ուղիղ 7 անց 15 րոպե, այսօրվա պես եմ հիշում այդ օրը, պատասխանեց զանգին՝ մա՛մ, շտապում եմ, չեմ կարող խոսել, ու անջատեց հեռախոսը: Հետո արդեն իմացանք, որ պատերազմ է սկսվել»:

Հետո Գարիկի զանգերն ուշ-ուշ են եղել: «Տղաներին հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղափոխել են Հադրութ: Հոկտեմբերի 6-ին ինձ Հադրութից է զանգել: Իր հեռախոսով չէր զանգահարում, այլ դասընկերոջ, որն իր հետ էր ծառայում: Երևի հինգ րոպե ենք խոսել: Ասաց. «Մա՛մ, խոսենք, որ Հարութը գնա: Մենք եկել ենք, իրենք պետք է գնան»: Երբ հարցեր էի տալիս, թե որտե՞ղ է, ի՞նչ է անում, արձագանքում էր՝ գնացել էինք խրամատներ փորելու: Հասկանում եմ, որ խաբեց ինձ: Գիտեի, որ պատերազմի մեջ են: Բայց ինձ այդպես ասաց՝ եկել ենք հանգստանալու, Հարութենք պետք է գնան: Այդ պահին տանը չէի, հարցրեցի՝ գնում եմ տուն, կկարողանա՞ նորից զանգել ու հայրիկի հետ էլ խոսել: «Մամ, չեմ կարող խոստանալ»: Իրեն ասացի, որ գոնե առավոտյան զանգահարի ու հայրիկի հետ մի երկու բառ խոսի, ամուսինս շատ անհանգիստ էր: Գարիկն արձագանքեց՝ տեսնեմ»:

Սա եղել է Գարիկի ու մայրիկի վերջին զրույցը: Հոկտեմբերի 7-ից ընտանիքը Գարիկից որևէ տեղեկություն չի ունեցել: Պատերազմի փաստացի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին, Գարիկին «գտնում» են: Մայրիկն ասում է. «Նոյեմբերի 28-ին Գարիկիս տվեցին մեզ: Այդ ընթացքում ամեն տեղ Գարիկիս էինք փնտրում այն հույսով, որ նա վիրավոր է: Մի օր զանգահարեցին, որ հոսպիտալում Գարիկ Հովհաննիսյան անուն-ազգանունով տղա կա: Գնացինք, բայց նա չէր: Հետո ասացին, որ Մարտունիում վիրավոր են բերել, էլի Գարիկս չէր: Ամուսինս գնաց Ղարաբաղ, բայց էլի ապարդյուն: Մի տեղ՝ ծառերի վրա, թղթերին գրված էին եղել անհետ կորած տղաների անունները, մեր Գարիկի անունն էլ էր գրված եղել: Գարիկի՝ գերեվարված լինելու վարկածը չէինք քննարկում, ավելի շատ մտածում էինք, որ երևի պատսպարվել են մի տեղ: Բայց ամուսինս միշտ ասում էր՝ լավ, մեկը հեռախոս չունի՞, որ կարողանան զանգել ու ասել, որ ողջ են: Չասեմ՝ հույսը կտրել էր, բայց երևի ավելի իրատես էր, հասկանում էր, թե ինչ է կատարվում, իսկ ես մինչև վերջին օրը սպասում էի լավ լուրի»:

Ըստ մարտական ընկերների պատմությունների, Գարիկը պատերազմի օրերին աչքի է ընկել իր համարձակությամբ, քաջությամբ: «Ջրականից 300 զինծառայող հայտնվել է Հադրութում, փաստացի տղաների հրամանատարը նրանց «թուրքի բերանն է գցել»: Նրան 18 տարվա ազատազրկման են դատապարտում, բայց 300 երեխայի կյանքի դիմաց այդ 18 տարին ի՞նչ է»:

Բոլոր փաստաթղթերում որպես Գարիկի զոհվելու օր է նշված հոկտեմբերի 7-ը, վայրը՝ Հադրութը: «Բայց իր ընկերն ասում է՝ մինչև հոկտեմբերի 16-ը միասին են եղել: Այստեղ պատմությունը խառնվում է: Իր այդ ընկերը մեզ հետ կապ է պահպանում: Ես չեմ համարձակվում նրան շատ հարցեր տալ, չեմ ուզում տղայի հիշողությունները փորփրել»:

Գարիկը երկու կրտսեր քույր ունի: Գարիկի զոհվելուց հետո ծնվել է եղբայրը, որին անվանակոչել են նրա անունով:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տալիս են մեր երեխաները, մեր փոքր Գարիկը: Նա, ի տարբերություն ավագ եղբոր, շատ աշխույժ է: Մեզ մեկ րոպե անգամ հանգիստ չի թողնում: Հենց իր այդ աշխուժությամբ էլ մեր ամբողջ ընտանիքին ապրեցնում է»:

Հ. Գ. - Գարիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից, արժանացել է նաև պատվոգրերի: Հուղարկավորված է Գեղհովիտի գերեզմանատանը: