««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորեւ նշված եղանակներով.
«1) 24 ամիս ժամկետով2) 12 ամիս ժամկետով եւ 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով3) 6 ամիս ժամկետով եւ 5 մլն դրամ պետբյուջե վճարելով4) 1 ամիս ժամկետով եւ 8 մլն դրամ պետբյուջե վճարելով5) Զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ, վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։
Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը՝««Զինվորական ծառայության մասին եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների համաձայն՝ 67 քաղաքացի, ՀՀ պետական բյուջե վճարելով 2.5 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն՝ 71 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 15 մլն դրամ, որից 63 քաղաքացին՝ 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, 8-ը՝ սահմանված ժամկետում զինվորական հաշվառման չկանգնած։Մինչեւ սույն թվականի մայիսի 5-ը ՀՀ 2 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 2,5 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով։
24 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 8 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով»,- նշեցին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։Այս տեմպերով հայկական բանակը դառնում է «աղքատների» բանակ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը