«Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել՝ նախ առողջապահության նախարարը, ապա՝ վարչապետի խոսնակը։
Ըստ հայ դեղագործների, սա ֆեյք հրապարակում է, որի «ոտքերն աճում են Հայաստանից»։ Իսկ երեկ ադրբեջանական Vesti.az-ը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը։ «Մինչեւ վերջերս նրա «Արմֆարմացիա» ձեռնարկությունը հաջողությամբ իրացնում էր պետական պատվերները։
Միայն 2021 թվականին այն 240 համաձայնագիր է ստորագրել 44 պետական կառույցի հետ՝ 606,7 մլն դրամի։ Բայց վերջին տարիներին Ավանեսյանի բիզնեսը սկսել է կորուստներ ունենալ։
Ըստ աղբյուրների, պատճառն այն է, որ հայաստանյան ղեկավարությունը սկսել է ակտիվորեն առաջ մղել արեւմտյան դեղագործական ընկերությունների շահերը»,- գրված է հոդվածում։ Ի դեպ, ադրբեջանական կայքը հղում է անում ՀՀ ԱԱԾ իր աղբյուրներին»։


















































2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը․ անպայման դիմե´ք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն
2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը