Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ:
Այսպիսով՝ կլիցենզավորվեն Հայաստանում հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ գործող կազմակերպությունները, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Կենտրոնները, լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:
Տարբեր քննարկումների արդյունքում կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի հետ պարզվել է, որ շատ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար կարող է խնդիր առաջանալ լիցենզավորվելիս (քանի որ դեռ կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր են իրականացնում բնակելի տարածքներում), ուստի նախարարությունն անհրաժեշտություն է համարում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:
Նախադպրոցական ծառայություն իրականացնող կազմակերպություններն իրականացնում են ծառայություն մինչև 4 ժամ տևողությամբ, ուստի մանկավարժական կազմը հիմնական աշխատողներով ապահովելու խնդիր է առաջանում, քանի որ օրվա մի մասը նրանք աշխատում են այլ հաստատություններում:
Այս հանգամանքը հաշվի առնելով նախատեսվել է 80 տոկոս հիմնական աշխատողների շեմը իջեցնել 50 տոկոս: Քանի որ նախադպրոցական ծառայությունը, համաձայն օրենքի փոփոխության, իրավաբանական անձի կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, ուստի անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել երեխայի խնամքի, հոգածության, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայությունների համապատասխանությունը կարգավորող՝ կառավարության 2015 թ.-ի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման, առողջապահության նախարարի 2002 թ.-ի դեկտեմբերի 20-ի N 857, 2013 թ.-ի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանները:
Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինելով և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպություններում հիմնական աշխատողների տոկոսային շեմը իջեցնելով՝ անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը