Իրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր նախկին գործընկերները շեղվել են. Հովիկ Աղազարյան
Անդրադառնալով մեղադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոռացության է տալիս ցեղասպանությունը, երկրորդ պլան է մղվում, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների ներքո խաղաղության պայմանագիր ստորագրելով, նա ասաց. «Ես, ճիշտն ասած, գտնում եմ, որ պետք չի արտաքին հարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցը պահել առաջնահերթությունների մեջ։ Ես դրան այդքան էլ կողմնակից չեմ, բայց իհարկե չպետք է հակառակն էլ լինի, չպետք է մեզ ասեն, որ մենք պետք է ինչ-որ գնահատականներ տանք, վերաարժևորենք և ընդհուպ մինչև ժխտենք, որ մեզ հետ հարաբերություններ ունենան։ Երկուսն էլ ինձ համար անընդունելի է»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ քաղաքացիների համար հուշահամալիրի մուտքը փակ է, քանի որ այնտեղ է վարչապետը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Աղազարյանը պատասխանեց. «Մենք արդեն հետ ենք վերադառնում, և այդ ժամանակ, երբ պարոն Ասլանյանի հետ մենք գալիս էինք, սահմանափակում չկար, և քաղաքացիներն էլ էին գալիս։
Ինչ վերաբերում է նրան, որ մենք իշխանությունից առանձին ենք գալիս, պարոն Ասլանյանը և ես գտնում ենք, որ իրական իշխանությունը մենք ենք՝ Ասլանյանը և ես, որովհետև մնացած մեր նախկին գործընկերները շեղվել են այն արժեհամակարգից, որով մենք եկել ենք հեղափոխության և հետո իշխանության»:
Հովիկ Աղազարյանի խոսքով շատ կան այդպիսի շեղումներ, բայց դրանց մասին հիմա չի ուզում խոսել, որովհետեւ օրվա խորհրդին չի համապատասխանում:


















































Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին
Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը