«Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։
Դիցուք՝ արցախցի երիտասարդի դեպքը տեղի է ունեցել Վանաձորում, մինչդեռ նույն ջարդարար Խարաթյանը շաբաթներ առաջ էլ «սամասուդ» է իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժանմունքում, որին մենք անդրադարձել ենք:
Խոսքն այն պատմության մասին է, երբ քաղաքացու մեքենան կանգնեցրել էին, խուզարկել, ապա հորդորել, որ իջեցնի շալվարը, երբ չէր ենթարկվել, բաժին էին տարել ու ծեծի ենթարկել։Այս դեպքով անգամ վարույթ կա հարուցված` տուժող կողմի դիմումի համաձայն, որով պահանջում են ծեծի անմիջական մասնակից Գոռ Խարաթյանին պատասխանատվության ենթարկել։
Ինչ վերաբերում է Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բորխոյանին, որը ենթակային ծեծելու հրահանգ է տվել, նա էլ աչքի չի ընկնում անբասիր կենսագրությամբ, հայտնի է «տեխասմոտր» կեղծելու գործերով։ Նշենք, որ վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ Քննչական կոմիտեի շենքի առջեւ ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել ջարդարարներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...