Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմին Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNN Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը
Մամուլ

Ֆուտբոլի ֆեդերացիայում քրեական գործ է հարուցվել. ուր են տանում թելերը

 
 

«Ժողովուրդ» թերթը գրել է.

Հայկական մամուլը բազմիցս գրել է ՀՖՖ-ում առկա անառողջ վիճակի մասին: Անցած ամիս լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ-ում ստուգումներ են, սակայն քանի որ այդ կառույցը չի պատասխանում հարցումների ու զանգերի, հնարավոր չեղավ այս անգամ ևս մանրամասն ճշտել, թե ինչ է տեղի ունենում: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է: 
Անցած շաբաթ լուր ստացանք, որ հարուցվել է քրեական գործ, և կա բերման ենթարկված անձ, ինչը ևս ճշտել չհաջողվեց, սակայն ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ (ունենք այդ անձի անուն-ազգանունը, բաց դեռ չենք հրապարակում): Առավել հատկանշական է այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող բարքերին բազմաթիվ անդրադարձներին իշխանությունները նոր-նոր են սկսել ուշադրություն դարձնել, ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով:
Նախ Մելիքբեկյան Արմենն ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլն իրոք գլորել են անդունդ. մեր տարբեր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, ինչը հարուցել է բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի աննկարագրելի զայրույթը, ու վերջիններս պահանջում են նրանց հրաժարականն ամբողջական կազմով: Բացի այդ, ՀՖՖ-ից սկսել են դուրս գալ կադրեր, որոնք սերտ կապ են ունեցել Մելիքբեկյանի հետ, և որոնց գործունեությունն առնչվել է ֆինանսների հետ: Մյուս կողմից, հայկական ֆուտբոլից դուրս են եկել ներդրողներ. թերևս ամենաթարմ ու ամենացցուն օրինակը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալն է, ով համարվում էր ոլորտի խոշոր ներդրողներից, ինչպես նաև այս ամենի համատեքստում ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, և տարբեր ժամանակներում հրաժարականի պահանջը ներկայացրել են «Լոռի», «Սևան» և այլ ակումբների սեփականատերերը: 
Ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ բազմաթիվ անգամներ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ՀՖՖ-ում տեղի ունեցող դեպքերի, առանձին անձանց կողմից խոշոր գույքերի ձեռքբերման, բանակից «անհասկանալի» ձևերով ազատումների և այլ իրադարձությունների մասին, սակայն սայլը կարծես թե նոր է տեղից շարժվում, և պատճառը թերևս ոչ թե ֆուտբոլով անհանգստանալն է, այլ սպասվող խորհրդարանական ընտրությունները: Ի դեպ, օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի՝ Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն մենք չունենք ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք: 
Սպասենք դեպքերի նոր զարգացումներին և հույս ունենանք, որ տարիներ անց վերջապես նախկին լրագրող Արմենը վերջապես կսկսի շփվել լրատվամիջոցների հետ, կամ ՀՖՖ-ից կարձագանքեն հարցումներին. կյանքը ցույց է տալիս, որ գոնե խոսելն ու թեման ճոխ ներկայացնելը նրա մոտ լավ է ստացվում: 
Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է: