Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» նախագիծը:
Նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թ. հունվարի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կարտոֆիլի սերմացուի մասով փոփոխություններ կատարելու մասին» N2 որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։
Համաձայն այս որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0ծածկագրին դասվող «E» դասի (էլիտա) և «A» դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափ) նկատմամբ սակագնային արտոնություն։
Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2025 թ. փետրվարի 9-ից մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ։
ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվող որոշման դրույթների կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալների բաշխման կարգը:
Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի առաջարկվում է վերջինիս ճանաչել կարտոֆիլի սերմացուի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովմանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»