«Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին հատկացված ընդարձակ՝ մի քանի սենյականոց տարածքը երեկ ավերակ էր հիշեցնում, ամբողջությամբ քարուքանդ էր արված, գույքը, տեխնիկան «ապամոնտաժել», դրել էին ԱԺ միջանցքում, քանի որ բուռն վերանորոգման աշխատանքներ են սկսվել։
Պարզվում է՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Արսեն Թորոսյանը որոշել է հիմնովին վերանորոգել իր աշխատասենյակը։ Ի դեպ, այդ ընդարձակ «բազմաբնակարանում» մինչեւ վերջերս տեղավորվում էին թե՛ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը, թե՛ փոխնախագահ Լուսինե Բադալյանը:
Երեկ մենք նկատեցինք, որ Լուլուի անունն այլեւս փակցված չէ աշխատասենյակի պատին:Ըստ ամենայնի, նա արդեն լքել է իր սենյակը, քանի որ հրաժարվել է փոխնախագահի կարգավիճակից։
Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀՀԿ-ականները վերանորոգում էին իրենց աշխատասենյակները, դա բուռն քննարկումների առիթ էր դառնում, թե ԱԺ բյուջեն տնօրինում են սեփական քմահաճույքների համար»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»