Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Գոռ Գ․-ն է։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Դաշտենցի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում միմյանց ձայնային ազդանշան տալու համար վիճաբանություն է առաջացել Գոռ Գ․-ի և դեռևս չպարզված անհայտ ատոմեքենայի վարորդի միջև, որի ժամանակ անհայտ անձը հարվածներ է հասցրել Գոռ Գ․-ի գլխին, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել Գոռ Գ․-ի ձախ ազդրի կողմնային հետին մակերեսին և սրունքի հետին մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան