Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատակցին ու ստացել նրանից 40 մլն դրամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ: Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:
Իրավապահներին Սուսաննա Արիստակեսյանը հայտնել է. «Տնօրեն Սերգեյ Կարապետյանը եկավ, դուրս հանեց ինձ, չթողեց` պարզաբանումներս ներկայացնեմ: Ես Վաչագան Ղազարյանի վճարած 80 հազար դրամ կտրոնը ջնջել եմ, բայց գումարը եղել է դրամարկղում, ինչո՞ւ պետք է 40 մլն դրամ վճարեի: Մի քանի օր հետո ամուսնուս` Գրիշա Ղազարյանին, Վաչագան Ղազարյանը կանչեց նախագահի նստավայր. կարճ զրույցի ժամանակ նրան ասել էր, որ պետք է 20 մլն դրամ վճարի իրեն», – հավելել է Սուսաննա Արիստակեսյանը:
«Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ կստանամ, հետո չասեք` «գռուզիտ» արեցի», – ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի` հեռախոսային թույլտվությամբ:
Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը եւ ԱԱԾ-ից Հայկը:
«Ինձ եւ ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել` «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»: Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:
Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018-ին` հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է:
Փաստորեն, իր աշխատակցին ճնշելու, գումարներ ստանալու արարքը հայրենի իրավապահները համարում են օրինաչափ: Ավելին` պետությունը Վաչագան Ղազարյանի հետ գործարքի էգնացել ապօրինի ծագման գույքի գործով, եւ Ղազարյանը մինչ օրս անպատիժ շրջում է:
Մենք փորձեցինք նաեւ երկրորդ կողմից ստանալ պարզաբանումներ, սակայն Վաչագան Ղազարյանն ու նրա կողմնակիցները հրաժարվեցին այս գործի վերաբերյալ մեր հարցադրումներին պատասխանելուց»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան