«Անցած տարեվերջին ՀՖՖ նախագահի պաշտոնում ձախողումների մաստեր կլասի հեղինակ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմը հերթական անգամ հայտնվեցին, մեղմ ասած, անհարմար իրավիճակում. անցած տարվա դեկտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվար ամսին:
Այս խոստումը եւս չկատարվեց ու մարտի 20-ին նախատեսված անչափ սկզբունքային Հայաստան-Վրաստան խաղից առաջ մենք նույնիսկ գլխավոր մարզիչ չունենք:
Իհարկե, Մելիքբեկյանի ու իր թիմի ձախողումների ֆոնին տրամաբանական է, որ դժվար կլինի նորմալ մարզչի համոզել, որ գա եւ գլխավորի հավաքականը, սակայն սա չի արդարացնում այս մարդու հերթական անպատասխանատու հայտարարությունը:
Ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ Մելիքբեկյանի կառավարման շրջանը, նրա հեռանալուց հետո, թերեւս կհամարվի հայկական ֆուտբոլի վատագույն շրջանը, երբ մի կողմից սովորական են դարձել տարբեր տարիքային հավաքականների պարտությունները, որոնք որոշ դեպքերում ուղղակի խայտառակություն են հիշեցնում, իսկ մյուս կողմից դուրս են գալիս ոլորտում տարիներ շարունակ ներդրումներ արած գործարարներ, ինչը ֆուտբոլի ապագան ավելի մշուշոտ է դարձնում:
Բացի վերը նշվածից, ըստ որոշ տեղեկությունների, հայկական ֆուտբոլին սպասվում են սկանդալային բացահայտումներ՝ կապված խաղադրույքների, ինչպես նաեւ խաղադրույքների բիզնեսով զբաղվող ակումբներից մեկի հետ:
Հաշվի առնելով մեդիահրապարակումները՝ ենթադրելի է, որ խոսքը կարող է լինել նաեւ «ՆՈԱ» ակումբի մասին, ում սեփականատերերն ուղղակիորեն ներգրավված են բուքմեյքերական բիզնեսի մեջ, ինչը, մեղմ ասած, չի խրախուսվում թե՛ ՖԻՖԱ-ի, թե՛ ՈՒԵՖԱ-ի կանոնադրություններով:
Արմեն Մելիքբեկյանի ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը պահանջում են նաեւ հավաքականի երկրպագուական՝ «ՖԱՖ» եւ «Կարմիր Արծիվներ» շարժումները, առանձին ակումբներ ու իրենց ֆան շարժումները:
Մելիքբեկյանի պաշտոնավարմամբ հետաքրքրված են հատկապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ Արմենն իր քայլերով արդեն հասցրել է իշխանությունների դեմ տրամադրել հազարավոր ֆուտբոլասերների, որոնք չեն կարողանում ներել ՀՖՖ ղեկավարությանը՝ տարիներ շարունակվող ձախողումների համար:
Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ ուժային կառույցները վերջապես սկսել են հետաքրքրվել ՀՖՖ-ի ֆինանսական գործունեությամբ:
Ըստ մեզ հասնող տեղեկությունների՝ իրավապահները կարող են հետաքրքրվել նաեւ ԲԿՄԱ ակումբի գործունեությամբ, մասնավորապես՝ այդ թիմ հրավիրված ու ըստ էության բանակից ազատված երիտասարդների ընտրության հարցով:
Տեղեկություններ կան, որ ՀՖՖ-ում հնարավոր են նաեւ ձերբակալություններ: Ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է հասկանալ, որ իրենց, մեղմ ասած, խաբում էին, ու որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ շատ մոտ, երբեմն նույնիսկ շատ մեղմ են եղել:
Հ.Գ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջողների գերակշիռ մասը կարծում է, որ այս մարդու հետ մեկտեղ ֆեդերացիայից պետք է հեռանա նրա տեղակալն ու ֆեդերացիայի վերնախավը, իսկ հաջորդ ֆեդերացիան պետք է հրապարակի վերջիններիս կատարած ծախսերը՝ մասնավորապես գործուղումների, պարգեւավճարների, շինարարական եւ այլ ֆինանսական գործարքների վերաբերյալ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան