Ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ որևէ ԲԿ-ի հետ առնչություն չունենք, չեմ կարող ամեն անգամ ժխտել ժխտվածը. Անահիտ Ավանեսյան
Այս հարցին և այս լուրերին, որ ամեն շաբաթ են շրջանառվում, վերաբերվում եմ հումորով, հանգիստ, մոտավորապես, զավեշտի ժանրից: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն կհեռացնեն, որովհետև այդ մասին մամուլում էլ է գրվում:
«Շուտով երրորդ, թե չորրորդ տարին է լրանում, ամեն շաբաթ գրվում է, այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցե և ճիշտ լինի, ինչին ևս վերաբերվում եմ հանգիստ և շատ նորմալ»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է միլիոնների պայմանագիր կնքում «Ուիգմոր» կլինիկայի հետ և արդյո՞ք որևէ առնչություն ունի այդ կլինիկայի հետ:
«Ես բաց և թափանցիկ ձևով և նաև լրագրողների հետ ամեն անգամ հանդիպմանն ուրեմն ներկայացնում եմ, որ ես որևէ առնչություն, որևէ բժշկական կենտրոնի, նորից եմ կրկնում, որևէ առնչություն, ոչ ես, ոչ իմ ընտանիքի որևէ անդամ չունեմ: Կխնդրեմ, որ մինչև որ կբերեք որևէ ապացույց նման առնչության, այս հարցն այլևս մի տվեք, ես չեմ կարող ամեն օր ժխտել մի բան, որը ժխտված է և չկա հակառակը դրան ապացուցող որևէ բան»,- ասաց նա:


















































Մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը․ անպայման դիմե´ք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն
2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում
Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան
Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս